Կեմերովոյի ծերանոցում հրդեհի պատճառով 22 մարդ է զոհվել
Կեմերովոյի մարզի ԱԻՆ գլխավոր տնօրինության առաջին հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Դմիտրի Ստրուկովը հայտնել է, որ տուն-ինտերնատում, որտեղ հրդեհ է բռնկվել, գազի բալոններ են եղել։ «Գազետա ռու»-ի ներկայացմամբ՝ այդ մասին նա հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին։
«Հրդեհի բարդությունն այն էր, որ դրսում ջերմաստիճանը ցածր է եղել: Ըստ ականատեսների՝ շենքում գազի բալոններ են եղել»,-ասել է նա։
Կեմերովոյի Տավրիչեսկայա փողոցում գտնվող հրդեհը բռնկվել որ դեկտեմբերի 24-ի գիշերը։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 22 մարդ, ևս վեցը՝ վիրավորվել։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհ Թբիլիսյան խճուղում. հայտարարվել է «1-Բիս» կանչ
- «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից վնասը կարող է հասնել մինչև 30 միլիարդ ռուբլու
- Բաքվում հրդեհ է