Bloomberg-ը հայտնում է մարիխուանայի արտադրության մեջ Աբրամովիչի ներդրումների մասին
Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել «Curaleaf Holdings Inc.»-ում, որը մարիխուանայի ամենամեծ ընկերությունն է ԱՄՆ-ում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության խորհրդի նախագահ Բորիս Ջորդանին։
Նրա խոսքով, միջոցները ստացվել են 2015-ից 2017 թվականներին, երբ «Curaleaf Holdings Inc.»-ը դեռ նոր էր թափ է հավաքում:
«Աբրամովիչը ներդրումների համար գումարներ տրամադրեց»,-ասել է Ջորդանը:
Նրա խոսքով՝ այդ ամբողջ գումարը «վաղուց վերադարձվել է», որը տեղի է ունեցել 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին։
«Որքանով մենք գիտենք, Աբրամովիչն այսօր Curaleaf-ի բաժնետոմսեր չունի»,-ասել է նա:
Գործարարը նաև նշել է, որ Աբրամովիչը աշխարհի ամենապահանջված ներդրողներից մեկն է։
«Նրա ներկայությունը որպես ներդրող ընկալվեց որպես շատ մեծ պլյուս»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Աբրամովիչը ԵՄ-ից պահանջել է մեկ միլիոն դոլար փոխանցել իր բարեգործական հիմնադրամին
- Աբրամովիչի բիզնեսը կվաճառվի մեկ ֆունտ ստերլինգով
- Լոնդոնի «Չելսին» հայտարարություն է տարածել Աբրամովիչի կողմից ակումբը վաճառելու մասին
- Նախկինում մարիխուանա ծխելու համար Սպիտակ տունը աշխատանքից հեռացրել է հինգ աշխատակցի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա