Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական թեստավորումից՝ առանց արևմտյան բժիշկների մասնակցության
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ բուժում է անցնում Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայում, հրաժարվել է առանց արևմտյան փորձագետների մասնակցության իր մարմնում ծանր մետաղների առկայության թեստավորում անցնել։ Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, որի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։
Իրավապաշտպանի խոսքով՝ լիովին անհասկանալի է, թե ինչ հիմքով է հատուկ քննչական ծառայության քննիչ Վասիլ Կակաշվիլին դեկտեմբերի 24-ին փորձել նմուշներ վերցնել քաղաքական գործչի մազերից ու եղունգներից։
Խաչապուրիձեն պարզաբանել է, որ Սաակաշվիլին համաձայնել է նոր հետազոտություն անցկացնել Վրաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան և միայն ամերիկացի կամ եվրոպացի բժիշկների մասնակցությամբ։ Փաստաբանն ասել է, որ Վրաստանի նախկին նախագահը չի վստահում «Վիվամեդ» կլինիկայի և քրեակատարողական ծառայության բժիշկներին, որոնք վերջերս հայտարարեցին, որ քաղաքական գործիչը մարմնի թունավորում չունի ծանր մետաղներով, և նրա օրգանիզմում այդ ցուցանիշները նորմայից ցածր են։
Անցած հինգշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, Սահակաշվիլին վատառողջ լինելու պատճառով չի կարողացել տեսակապով մասնակցել իր գործով դատական նիստին կլինիկայից ։
Մինչ այդ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական բաժնի ղեկավար Մալխազ Ուրթքմելիձեն հայտնել էր, որ Սահակաշվիլիի մարմնի թունաբանական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա օրգանիզմում նորմը գերազանցող թունավոր նյութեր չկան։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հյուպատոսը այցելել է Սաակաշվիլիին
- Ձգտում են Սաակաշվիլիին հյուծված ներկայացնել բանտից հանելու նպատակով․ Պապուաշվիլի
- Միխեիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավորման աստիճանի վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. Վրաստանի ԱՆ
- Վրաստանի արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիին մեղադրում է «սիմուլյացիաների» մեջ
- Սաակաշվիլին մտադիր է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք դատավարությանը՝ չնայած առողջական ծանր վիճակին
- ԵՄ դեսպանը հետևում է Սաակաշվիլիի առողջական վիճակին
- Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին
- Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա
- Վրաստանի արդարադատության նախարարությունը փորձաքննություն է նշանակել Սաակաշվիլիի թունավորման պատճառով
- Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան