Քաղաքական 18:50 24/12/2022 Տարածաշրջան

Ադիբեկյան. «Ալիևը բառացիորեն ասում է՝ Զանգեզուրը խլելու ենք, Սևանը խլելու ենք, Երևանը խլելու ենք»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր «Արևմտյան Ադրբեջանի մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը» կրկին իր մշտական ու վաղեմի թեզերն է բարձրաձայնել։ Նա մասնավորապես նշել է. «Եվ այն ժամանակ կային, և այսօր կան այնպիսիք, ովքեր փորձում են տարբեր պատճառներով բացատրել հայերին Երևանը նվերելը։ Բայց, ես կարծում եմ, որ որևէ բացատրություն չի կարող ընդունվել, քանի որ հայերը դրանով չեն բավարարվել։ Նրանք, ովքեր կարծում էին, թե հայերը կբավարարվեն դրանով, մեծ սխալ թույլ տվեցին: Պատմության հետագա ընթացքը դա նորից ցույց տվեց։ 1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ և հայ ազգայնականների պնդմամբ նրանք անջատեցին Ադրբեջանից և Հայաստանին միացրին մեր մյուս պատմական հողը՝ Զանգեզուրը։

Սա հերթական հանցագործությունն էր մեր ժողովրդի հանդեպ։ Այս որոշման նպատակը նույնպես բավականին պարզ էր։ Նախ՝ հայ ազգայնականները կարևոր պաշտոններ էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում։ Մյուս կողմից, դա քայլ էր Ադրբեջանն աշխարհագրական տեսանկյունից Նախիջևանից և Թուրքիայից անջատելու ուղղությամբ»։

Panorama.am-ը զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ Ալիևի կոմպլեքսներից ծնված պատմական տկարամտության մասին։

Panorama.am - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի այսօրվա հայտարարությունները։

Արմինե Ադիբեկյան- Սա շատ հին ադրբեջանական թեզ է առ այն, որ հայերը եկվոր են Կովկասում, Հայաստանը երբևէ գոյություն չի ունեցել և հայերին հաջողվել է շողոքորթելով միջազգային հանրությանը՝ պետություն ստեղծել ադրբեջանցիների տարածքներում։
Զանգեզուրը մենք պաշտպանել ենք, բայց դա եղել է իրականում մինչև Սովետական միություն ի տարբերություն նրա, որ Ադրբեջանը տիրացել է  Արցախին սովետական ժամանակաշրջանում։ Սա կարևոր հանգամանք է։

Այդ հայտարարությունները նրանց հիմնական գաղափարախոսական սյուներից մեկն են, որ հայերը ոչինչ չունեն՝ ոչ մշակույթ, ոչ փառահեղ անձանց, ոչ պատմություն, ոչ իրավունքներ, ոչ հող, ոչ պետություն, այդ ամեն ինչը մենք գողացել ենք ադրբեջանցիներից։ Դրանով նրանք փորձում են ստեղծել իրենց ադրբեջանականության ինքնագիտակցությունը։

Պետք է փաստեմ, որ նրանք հաջողության են հասել այդ ոլորտում, որովհետև Ադրբեջանում գոյություն չունի մեկ մարդ՝ սկսած դպրոցականից մինչև ակադեմիկոս, որոնք այլ պատկերացում ունեն պատմության, տարածաշրջանի և միջավայրի մասին։ Այսինքն Ալիևը կրկնում է հին հստակեցված թեզը։ Եվ դա մեկ անգամ չէ, կրկնում է իր բոլոր ելույթներում։

Ինչ վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան» հաստատությանը, իրոք, գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան, որը Պարսկաստանի տարածքում նահանգ է։

Այն մտավորականները, որոնք ստեղծել են այդ քվազի կազմակերպությունը, կրկնօրինակել են մեր «Արևմտյան Հայաստանի կառավարությանը», որը ստեղծվել է 2000-ականների սկզբին։  Տարիներ անց ադրբեջանցիներն իրենցը ստեղծեցին, որին անդամակցում են ահավոր սարսափելի հայատյաց անձինք, պսևդո-պատմաբաններ, քաղաքագետներ, նրանց հայատյաց հայացքները բավականին անթաքույց են։

Panorama.am - Եվ ինչպես տեղավորենք  նման հայտարարությունները «խաղաղության օրակարգում», որի մասին ամեն անպատեհ առիթի խոսում են Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները։

Արմինե Ադիբեկյան - Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, ուզում է Հայաստան և հայեր չինեն։ Նրա խաղաղության ընկալումը կայանում է հենց դրանում, որ նրանք ոչնչացնեն հայկական պետականությունը, հայերին, այդ ժամանակ կսկսվի խաղաղություն, որովհետև, ըստ նրանց, խաղաղության խոչընդոտը հայերն են ու Հայաստանը։ Իսկ եթե ուզում ես հանել խաղաղության, պետք է ոչնչացնես այդ խոչընդոտը։ Մարդը բառացիորեն ասում է՝  Զանգեզուրը խլելու ենք, Սևանը խլելու ենք, Երևանը խլելու ենք, հայերն էլ թող գնան, ուր ուզում են, ապրեն։

Panorama.am – Այսպես ասած՝ մեր, այսպես կոչված իշխանությունները, կարձագանքե՞ն այդ հայտարարություններին։

Արմինե Ադիբեկյան- Մեր իշխանություններն իրենց ամբողջ կազմով իրենց ընտանիքի անդամներով, մտերիմներով ծառայում են Իլհամ Ալիևին և այդ գաղափարախոսությանը։
Չունենալով ոչ գիտելիք, ոչ կամք, ոչ ցանկություն, ոչ էլ արտոնություն, նրանք, իհարկե, պետք է լռեն, որովհետև չգիտեն՝ ինչ պատասխանեն, չեն էլ ուզում պատասխանել, որովհետև նրանք ընդունում են Ալիևի ճշմարտությունը։

Panorama.am- Շնորհակալություն մեկնաբանությունների համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}