Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ միջուկային գործարքի համար հնարավորությունների պատուհանը բաց է
Թեհրանը բաց է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայնագրի վերականգնման համար, սակայն այդ հնարավորությունը միշտ չէ, որ գոյություն կունենա: Այդ մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք համաձայնագրի վերականգնման վերջնական քայլերի մասին: Իրանի հետ գործարքի հնարավորությունների պատուհանը բաց է, բայց ոչ հավերժ»,-գրել է իրանցի նախարարը Twitter-ի պաշտոնական իր էջում։
Բորելը և Աբդոլլահիանը հանդիպել են երեքշաբթի օրը Հորդանանում կայացած Բաղդադի Համագործակցության և գործընկերության երկրորդ համաժողովի շրջանակներում: Հանդիպումից հետո Բորելի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են պահպանել հաղորդակցությունը Իրանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԳՀՀԾ -ն ստորագրվել է Իրանի հետ 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից միջուկային զարգացման շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշել էր դուրս գալ այս համաձայնագրից։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարություն. Իրանը սպանեց միջուկային գործարքին փոխադարձ արագ վերադարձի հնարավորությունը
- Իրանը դիտարկում է ԵՄ-ից ստացած միջուկային գործարքի առաջարկները
- Իրանը հայտնում է, որ մինչև 20% կհարստացնի ուրանը, եթե անգամ վերադառնա միջուկային գործարքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան