Ստոլտենբերգ. Ռուսաստանը օգտագործում է հակամարտության սառեցումը Ուկրաինայի վրա նոր հարձակման համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում նահանջել և Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակավոր անդորրը կօգտագործի նոր հարձակման համար։ Այդ մասին Financial Times-ի տարածած լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։
Ըստ պարբերականի՝ Կիևն առաջարկել է խաղաղ կարգավորման ծրագիր, սակայն Մոսկվան չի ընդունել նման նախաձեռնությունը։ Ուկրաինան առաջարկել է զորքերը դուրս բերել մինչև Սուրբ Ծնունդը: Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրական խաղաղություն կնքելու ցանկություն չունի։
Նրա կարծիքով, ռուսական կողմը ցանկանում է սառեցնել հակամարտությունը, որպեսզի իր զինված ուժերին հնարավորություն տա վերախմբավորվել, վերազինվել և փորձել նոր հարձակում սկսել։
«Պատերազմը սկսել է Պուտինը: Նա կարող է դա ավարտել այսօր՝ հեռանալով Ուկրաինայից»,-ասել է Ստոլտենբերգը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ օրենսդիրները մինչև շաբաթվա վերջ Ուկրաինային օգնելու 45 միլիարդ դոլարի նախագիծ կներկայացնեն
- ՆԱՏՕ-ն գաղտնազերծել է դաշինքի ուժերի մասնակցությունը ուկրաինական հակամարտությանը.Boulevard Voltaire
- Ըստ թուրք սյունակագրի՝ ՆԱՏՕ-ն ծրագրում է ընդլայնվել Անդրկովկասի հաշվին
- NYT. Լեհաստանի և Գերմանիայի միջև հակամարտությունը խաթարում է միասնությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ դաշինքի և Ռուսաստանի միջև հակամարտությունից կխուսափվի