Վենետիկի Սան Մարկո տաճարը պաշտպանվում է ջրհեղեղներից ապակե պատնեշներով
Վենետիկը հաջողությամբ նոր միջոցներ է կիրառել Սան Մարկոյի բազիլիկը ջրհեղեղից պաշտպանելու համար. շենքի շուրջ ապակե պատնեշներ են տեղադրվել՝ ներս ջրի մուտքը կանխելու համար։
artguide.com-ի հաղորդմամբ, պատնեշները շենքը կպաշտպանեն մինչև մեկ մետր բարձրությամբ ջրային հոսանքներից, ինչը թույլ կտա դիմակայել մակընթացություններին ծովի մակարդակից ավելի քան երկու մետր բարձրության վրա։ Պատնեշները տեղադրված են երկաթբետոնե հիմքի վրա։
Իրականացվել է նաև ինժեներական նախագիծ՝ բազիլիկի և հրապարակի տակով ջրանցքներ անցկացնելու համար։
Պատնեշներն իրենց արդյունավետությունն ապացուցել են դեկտեմբերի 10-ի ջրհեղեղի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա