Ճնշումներն աճում են, Արցախում իրավիճակը կայուն վատանում է. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտողար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ադրբեջանը հնարավոր բոլոր միջազգային հարթակներում ֆոն է ստեղծում, թե իրականում Արցախում շրջափակում չկա և սահմանափակված է միայն հանքարդյունաբերական ընկերությունների շարժերը։
Ադրբեջանն այս ամենը դրսում ամրապնդելու համար, տարբեր միջազգային ալիքներով տարածում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության շարասյունների սահմանափակ շարժերը։
Ռուսական խաղաղապահ առաքելությունն իր զորքերի մատակարարումն է իրականացնում, Կարմիր Խաչն իր միջազգային մանդատից բխող գործառույթներ, մի քանի անգամ էլ ծայրահեղ ծանր հիվանդների շարժ է եղել։
Ադրբեջանը կոտրելով հումանիտար ճգնաժամի ֆոնը՝ ագրեսիվ քաղաքական պահանջներ է առաջ քաշում, ինչին մինչ այս պահն Արցախը համարժեք հակազդել է։
Ճնշումներն աճում են, Արցախում իրավիճակը կայուն վատանում է, սակայն դիմադրության և պայքարի ռեսուրսը չի սպառվել։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան
- «Բնապահպանական պահանջներն» աստիճանաբար ընդլայնվեցին, հիմա էլ՝ ՀՀ 8 գյուղերի նկատմամբ տարածքային պահանջներ. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան