Տղամարդիկ սկսել են դիմել արհեստական բանականությանը Tinder-ում աղջիկների հետ ծանոթանալու հաղորդագրություն գրելու համար
Ծանոթությունների Tinder հավելվածի օգտատերերը սկսել են օգտագործել ChatGPT նեյրոնային ցանցը՝ ողջույնի հաղորդագրություններ կազմելու համար՝ հիմնվելով պոտենցիալ ընկերուհոը հետաքրքրությունների վրա: Այդ մասին Mashable-ի լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն:
Նոր լայֆ հաքի մասին հայտնի դարձավ TikTok-ի օգտատերերի շնորհիվ, ովքեր հայտնաբերել են «աշխատանքային սխեմա»։ Այսպիսով, օգտատերերը Tinder-ում գտնում են իրենց դուր եկած աղջկան, հարցում են ուղարկում ChatGPT-ին՝ ողջույնի հաղորդագրություն կազմելու համար՝ նեյրոնային ցանցին փոխանցելով նրա հետաքրքրությունների մասին տեղեկատվություն: Արհեստական ինտելեկտը ստեղծում է օրիգինալ հաղորդագրություններ, որոնք այնուհետև երիտասարդներն ուղարկում են իրենց զրուցակից աղջիկներին:
Օգտատերերից մեկը ChatGPT նեյրոնային ցանցից բանաստեղծություն է խնդրել, որն աղջկան շատ է դուր եկել։ Գաղափարի հեղինակը արհեստական բանականությունը համարում է Tinder-ի ծանոթության «ապագան»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա