«Փաստ». Վարչապետի աշխատակազմում բավական նկատելի լարվածություն կա
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում բավական նկատելի լարվածություն կա վարչապետի աշխատակազմում. բանն այն է, որ կառավարության նիստերի օրակարգերում հարցերի ներկայացման և նախագծերի քննարկումների վերաբերյալ ներկայացվող հիմնավորումները ոչ միայն թույլ են, այլև լուրջ մասնագիտական եզրակացությունները գրեթե բացակայում են։ Այս հանգամանքը մշտապես լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես ֆինանսների նախարարության կողմից. մասնավորաբար շեշտվում է, թե նախագծերի մեծ մասը ներկայացվում է կիսատ ձևակերպումներով, ֆինանսական հատվածը գրեթե բացված չէ, շատ անհասկանալի է ու լղոզված։
Բացի դրանից, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, կոմիտեների նիստերի ժամանակ մեծամասամբ ոչ միայն ոլորտային նախարարները չեն ներկայանում, այլ անգամ փոխնախարարների մակարդակով մասնակցություն չի ապահովվում. որպես կանոն՝ հիմնականում մասնակցում են վարչությունների պետերը։ Կան տեղեկություններ, որ ֆինանսների նախարարությունը նույնիսկ լուրջ «բազար» է սարքել՝ կապված կառավարության նիստերի օրակարգում քիչ զեկուցվող հարցերի մասով։
Ըստ այդ դժգոհության, նախագծերի փաթեթները շատ դեպքերում խորհրդարան են գնում կիսատ-պռատ ու տեղում դառնում քննադատության առարկա՝ ԱԺ փորձագետները դժգոհում են նախագծերի փնթիությունից։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրի խոսքերով, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ փոխվաչապետ նշանակվելու կապակցությամբ աշխատակազմում կես կատակ-կես լուրջ ասում են. «Դե, այդքան բողոքում էր, թող ինքն էլ հիմա կարգի բերի այդ ամենը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Զավեշտալի միջադեպ Հակոբ Արշակյանի մասնակցությամբ
- «Փաստ». Օրակարգն իրականում այլ «երանգներ» է ունեցել
- «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ «մուզիկանտներին» բերեն հյուրանոց
- «Փաստ». Հստակ միջոցառումների ճանապարհային քարտեզ է մշակվում
- «Հրապարակ». Երեք բուհերի միավորման ձախողված փորձից հետո իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան