Քեյթ Միդլթոնը պատմել է, թե ինչու էր Եղիսաբեթ II թագուհին ամենաշատը սիրում Սուրբ Ծնունդը
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը բացահայտել է պատճառը, թե ինչու է Եղիսաբեթ II-ն ավելի շատ սիրում Սուրբ Ծնունդը, քան մյուս տոները։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին նա խոսել է ամանորյա կարճ տեսաուղերձում։
«Նորին մեծության համար Սուրբ Ծնունդն հոգեհարազատ էր, և նա այն ընկալում էր որպես ժամանակ, որը միավորում էր մարդկանց և հիշեցնում հավատքի, ընկերության և ընտանիքի կարևորության, ինչպես նաև կարեկցանքի և ցավակցելու դրսևորման անհրաժեշտության մասին»,-ասվում է ուղերձում:
Քեյթ Միդլթոնը նաև հավելել է, թե ինչու է ինքը սիրում այս տոնը։
«Անցյալ տարվա իրադարձությունն ինձ հիշեցրեցին, թե ինչ եմ ես ես ամենաշատը սիրում Սուրբ Ծննդը՝ տեսնելով, որ մարդիկ հավաքվում են, տոնում և ապրում են հատուկ պահեր՝ միաժամանակ մտածելով անցած տարվա մասին»,-եզրափակել է Ուելսի արքայադուստրը:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում ավարտվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհուն հրապարակային հրաժեշտը
- Եղիսաբեթ II-ին հրաժեշտ տվող ավելի քան 700 մարդ բժշկական օգնության կարիք են ունեցել
- Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագ՝ Սուրբ Գայանե վանքում
- Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն՝ հունվարի 6-ին
- Ելիզաբեթ II-ը Սուրբ Ծնունդը կնշի Վինձորի ամրոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան