Ապօրինի հատել են 120 կաղնի
Ձմռան օրերին կարծես թե ակտիվացել են ծառահատումները՝ ապօրինի։
Դեկտեմբերի 19-ին Արագածոտնի անտառտնտեսությունից ոստիկանության Աշտարակի բաժին գրություն էր ստացվել կաղնու տարբեր տրամագծի 120 ծառ ապօրինի հատելու մասին: Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել Բյուրական գյուղի չորս բնակչի: Նրանք հայտնել են, որ120 կաղնին էլ իրենք են ապօրինի հատել որպես վառելափայտ օգտագործելու համար:
Ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի հատված ծառերը հայտնաբերվել են:
Բյուրականցի չորս տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ապօրինի ծառահատում եղել է նաև Լոռիում։ Ի դեպ՝ կենդանի բարդիները շատ վատ վառելանյութ են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան