Միասնական լինելու արդյունքում հաղթելու ենք, միասին չենք զիջելու. Անդրանիկ Չաուշյան
«Հավատում եմ, որ կրկին անգամ մեր եռագույնը ծածանվելու է մեր բռնազավաթված բոլոր տարածքներում»,- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքին ասաց Անդրանիկ Չաուշյանը, ով Աղավնո համայնքի ղեկավարն էր մինչև թշնամուն հանձնելը։
«Մեր իշխանության զիջողական դիրքի սխալ քաղաքականության արդյունքում ունեցանք այս ժամանակավոր կորուստը»,- նշեց նա։
Նրա խոսքով, միասնական լինելու արդյունքում հաղթելու են ու զարգանալու են միասին, միասին չեն զիջելու։
Ա. Չաուշյանի խոսքով, մշտական կապի մեջ է Սփյուռքում ապրող հայրենակիցների հետ, նրանք փոխանցել են՝ Արցախի կողքին են։
«Չենք ուզում, որ դա միայն խոսքով լինի, այլ գործով, հավատում ենք, որ գալիք օրերին այդ ամեն ինչը տեսնելու ենք։ Հավատում ենք, որ շատ ազնիվ հայորդիներ ունենք Հայաստանում, Արցախում, Սփյուռքում»,- ասաց Անդրանիկ Չաուշյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
- Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
- Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտ. ԱԺ նախագահ
- Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին