Էկոկատիվ կոչեցյալներ, գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք. Արմեն Ասրյան
«Ուզում եմ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ուշադրությունը հրավիրել այս բազմամարդ արցախցիների վրա։ Տեսե՛ք, որ Արցախը կա և լինելու է, արցախցին պայքարելու է իր այստեղ ապրելու համար։ Դա ձեր ականջներին օղ արեք»,- Արցախի Հանրապետության մայրաքաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը։
Նրա խոսքով՝ արդեն 14 օր է Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, բայց դիմակայում են պատվով, զրկանքները կրում են իսկական արցախցուն վայել ձևով։
«Մենք շատ լավ գիտենք, որ այդ «էկոակտիվիստ» կոչված անվան տակ Ադրբեջանը ցանկանում է կոտրել մեր համառությունը, ծնկի բերել մեզ, որ հասնի իր նպատակին՝ հայաթափի Արցախը։ Դիմում եմ այդ էկոկատիվ կոչեցյալներին՝ գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք, գնացեք ձեր Բաքվի և Սումգայիթի գարշահոտ օդի մաքրության համար պայքարեք։ Ուզում եք ասել՝ կարո՞ղ եք դա անել, իհարկե, չեք կարող, դուք չունեք այդ ձայնի ազտությունը ձեր տոտալիտար երկրում, դուք այնտեղ ձայնազուրկ եք, հիամ եկել եք այստեղ կապիկություններ եք անում։ Չի ընդունեվելու դա»,- ընդգծեց Արմեն Ասրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միասնական լինելու արդյունքում հաղթելու ենք, միասին չենք զիջելու. Անդրանիկ Չաուշյան
- Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
- Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
- Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտ. ԱԺ նախագահ