Արցախցի երիտասարդ. Մենք ձեր օգնության կարիքն ունենք
«Բերձորի միջանցքին ազատություն», «Բացեք կյանքի ճանապահը» վանկարկումներով, «Հայեր միացեք, միացեք, հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք» երգով բազմաթիվ քաղաքացիներ Երևանի կենտրոնական փողոցներում շարունակում են խաղաղ երթը, որը նախաձեռնել են արցախցի երիտասարդներն ի աջակցություն թշնամու կողմից պաշարված Արցախի ու արցախցու։
«Մենք ձեր աջակցության կարիքն ունենք, գիտակցում եք, չէ՞, որ այս պայքարը մեր հայրենիքի համար է։ Մենք պետք է ոտքի կանգնենք, ցույց տանք մեր միասնականությունը, Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ է մեր հաղթանակը»,-բարձրախոսով երբեմն-երբեմն հայտարարում են ակցիայի մասնակիցների։
Նրանք հիշեցնում են, որ ադրբեջանցիների կողմից պաշարված Արցախում 120 հազար մեր հայրենակիցներ են մնացել, որից 30 հազարը՝ երեխաներ։
«Մեր միասնությունը պետք է՝ ցույց տալու միջազգային հանրության կոչվածին, որ այս հարցում միասնական ենք»,-ասում են նրանք։
Երիտասարդները Հայաստանի կառավարությունից պահանջում են ձեռնարկել պատշաճ քայլեր՝ բացելու Բերձորի միջանցքը։
«Մենք միջազգային կազմակերպությունից պահանջում ենք արձագանք ու քայլեր, մինչդեռ քաղաքամայր Երևանից նման քայլեր ու արձագանք չենք ստանում»,-ասաց ակցիայի մասնակից երիտասարդը։
Հարակից հրապարակումներ`
- Երթ Երևանում. Ձեր գործերը, ձեր առևտուրը կսպասեն, դուրս եկեք ու զորակցություն հայտնենք արցախցիներին
- Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
- Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին