
Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում. Պեսկով
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությունը, սակայն եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Ռիա Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՊՀ երկրների ղեկավարները երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում կհավաքվեն՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը նախատեսված է դեկտեմբերի 26-27-ը։
«Այո, նրանց (Ալիևին և Փաշինյանին-Ռիա Նովոստի) ներկայությունը սպասվում է, բայց եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- ասել է Պեսկովը։