Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բոլորին կոչ արեց այսօր մասնակցել ժամը 14։00-ին կայանալիք համաժողովրդական հանրահավաքին, որը կայանալու է հենց այդ հրապարակում։
«Բոլորին կոչ եմ անում այսօր ժամը երկուսին գալ այստեղ ընտանիքներով, աշխարհին ցույց տանք, որ մենք կանք, միանանք ու ասենք մի խոսք՝ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մեր արժանապատվությունը, մեր պատմությունն ու մեր ապագան»,- ուղիղ եթերում ասաց Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ վերջին շաբաթում հանդիպումներ է ունեցել Մարտակերտում, Կաշենում, Մարտունիում, Ասկերանում, Ստեփանակերտում, վստահ է՝ բոլորը իսկապես հասկանում են, թե ինչքան լուրջ է այս իրավիճակը, պետք է միանալ և հաղթահարել բոլոր դժվարությունները։
Ռ. Վարդանյանի խոսքով, հանդիպումների ընթացքում հասկացել են, որ այսօր կայանալիք հանրահավաքը կարևոր և ճիշտ միջոցառում է։ Նա ասաց, որ գիտի մարդիկ կան, որոնք դեմ են դրան։
«Վստահ եմ, որ մենք կարող ենք մնալ հայ, մնալ արժանապատիվ արցախցի միայն իրար հետ միասին պաշտպանելով մեր պետությունը, մեր Արցախը։ Այլ ճանապարհ չունենք։ Բոլորին կոչ եմ անում գալ այստեղ ժամը 14։00-ին, որոշում կայացնենք ու գնանք առաջ։ Ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վաղն Արցախի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք
- Ժամանակն է բացել ճանապարհը և Արցախի իշխանությունների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ. Վարդանյան
- Ռուբեն Վարդանյան. Հաղթահարելու ենք դժվարությունները
- Ռուբեն Վարդանյան. Պետք է պատրաստ լինել, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան