Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց համաժողովրդական հանրահավաքը։ Հրապարակում հավաքվել են հազարավոր արցախցիներ ու պահանջում են, որ ադրբեջանցի «բնապահպանները» բացեն արդեն 2 շաբաթ շրջափակման մեջ գտնվող Արցախցի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Նշենք, որ հանրահավաքին մասնակցում են ներկա և նախկին նախագահները,
«Վերածննդի հրապարակը տարիներ շարունակ մեր հույսերի, հույզերի, երազանքների, պայքարի ու հաղթանակների խորհրդանիշն էր։
Այսօր մենք հավաքվել ենք այստեղ բնավ ոչ ականջահաճո ելույթներ լսելու, հավավքել ենք մեկս մեկի աչքերի մեջ նայելու, անկեղծ խոսելու և որոշելու՝ անկախ բոլոր փակ ճանապարհների, ինչ կածան ենք բացելու մեզ համար, ինչի ենք պատրաստ հաղթահարելու մեզ բաժին հասած փորձությունները»,- հանրահավաքի մեկնարկին ասաց լրագրող Ծովինար Բարխուդարյանը։
Նրա խոսքով՝ Արցախի համար կյանքը զոհած տղաներին պարտք են այն Արցախը, որի համար նահատակվել են նրան։
«Հիմա կխոսեն մարդիկ, որ զավակ ենք զոհաբերել, որ բռնի տեղահանվել են իրենց օջախներից, բայց ընտրել են Արցախում ապրելու, պայքարը շարունակելու միակ արժանապատիվ ճանապարհը։ Նրանց ոգու ամրությունը մեզ համար ուղենիշ պիտի լինի՝ հաղթահարելու ցանկացած դժվարություն, ցանկացած ճգնաժամ ու աղետ»,- նշեց Ծովինար Բարխուդարյանը։
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն նշեց, որ այսօր հերթական անգամ համախմբել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին հերթին իրենց, ապա արտաքին աշխարհին ցույց տալու իրենց միասնականությունն ու վճռականությունը և կարող են արձանագրել, որ այս հարցում հաջողել են։
«Բայց սրանով հանդերձ մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման և ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը՝ ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը։
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան