Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտ. ԱԺ նախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կոչով դիմել է արցախցիներին.
«Այսօր Արցախի ամբողջական շրջափակման 14-րդ օրն է։
Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տալու, որ թեկուզ խախտված է արցախցու խաղաղ գոյատևելու իրավունքը, արցախցին վճռական է՝ խաղաղություն և կայունություն կառուցելու իր կամքի մեջ։
Սիրելի' հայրենակիցներ
Կոչս և հորդորս է բոլորին, նաև նրանց, ովքեր դեռևս հավաքին մասնակցելու որոշում չեն կայացրել, ժամը 14։00-ին լինել Վերածննդի հրապարակում»։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան
- Վաղն Արցախի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան