Երթ Երևանում. Ձեր գործերը, ձեր առևտուրը կսպասեն, դուրս եկեք ու զորակցություն հայտնենք արցախցիներին
«Արցախ», «Արցախ» վանկարկումներով Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց երթ՝ ի աջակցություն դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից պաշարված Արցախի ու նրա ժողովրդի։
Խաղաղ հավաքը նախաձեռնել են Հայաստանում գտնվող արցախցի մի խումբ երիտասարդներ։
Արցախի Հանրապետության դրոշներով փողոց դուրս եկած քաղաքացիները վանկարկում են՝ բացեք կյանքի ճանապարհը, միացեք ու ձեր բողոքի ձայնը բարձրացրեք, եղեք Արցախի կողքին։
«Ձեր գործերը, ձեր առևտուրը կսպասեն, դուրս եկեք ու զորակցություն հայտնեք արցախցիներին, որոնք դիմանում են այս պայմաններում։ Անտարբերությունն ամենամեծ մեղքն է այս իրավիճակում»,-վանկարկում են ակցիայի մասնակից երիտասարդները։
«Ի աջակցություն Արցախի Վերածննդի հրապարակում անցկացվող հանրահավաքի, որտեղ արցախցիները միահամուռ կերպով հայտնեցին, որ չեն պատրաստվում որևէ զիջում անել, մենք նախաձեռնել ենք հավաք։ Միացեք, այսօր Բերձորի միջանցքն են փակել, վաղտ կարող ենք թշնամուն տեսնել արդեն Երևանի մատույցներում։ Հայեր, միացեք. Ցույց տվեք, որ Արցախի կողքին ենք, ու նրանք մենակ չեն»,-հորդորում, բացականչում են նրանք։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դրոշը կրկին ծածանվելու է Հադրութի Խորն աղբյուրի դարավոր Տնջրի գագաթին.Հադրութցի մանկավարժ
- Միասնական լինելու արդյունքում հաղթելու ենք, միասին չենք զիջելու. Անդրանիկ Չաուշյան
- Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտ. ԱԺ նախագահ
- Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան