Արցախի դրոշը կրկին ծածանվելու է Հադրութի Խորն աղբյուրի դարավոր Տնջրի գագաթին.Հադրութցի մանկավարժ
«44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի վրա ֆոսֆորային ռումբ նետած թշնամին, այսօր իր հանցագործությունն քողարկում է բնապահապան ակտիվիստների կամավորական շարժման քողի տակ՝ թոզ փչելով միջազգային հանրության աչքերին»,-Ստեփանակերտում կազմակերպած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց թոշակառու մանկավարժ, հադրութցի Արփիկ Խասապետյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ՝ Բերձորի ճանապարհին կատարվողն ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված սաբոտաժ է՝ ուղղված իրենց նենգ ծրագրերի իրականացմանը:
«Ազերին վերջապես ե՞րբ պետք է հասկանա, որ պատմական Արցախը երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի եղել: Մեծ Հայքի հարյուրավոր դարերի պատմություն ունեցող Արցախ նահանգը ինչպե՞ս կարող էր դառնալ ընդամենը մեկ դար առաջ ինքնահռչակված Ադրբեջանի մաս»,-նկատեց հադրութցի մանկավարժը:
Նա հիշեցրեց, որ 30 տարի առաջ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ջանքերով հաղթանակ տարան պարտադրված պատերազմում, և Արցախը հռչակվեց դե-ֆակտո կայացած պետութուն՝ ազատ, ինքնիշխան հանրապետություն:
«Այսօր Արցախի մեծ մասն օկուպացված է: Օկուպացված է նաև իմ հայրենիքը՝ Արցախի ադամանդ համարվող Հադրութը: Այս բարձր ամբիոնից ես հայտարարում եմ՝ Արցախն այլևս երբեք Ադրբեջանի կազմում լինել չի կարող: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը, միասնականությունն ու համերաշխութունը բոլոր նրանց շուրջ, ովքեր իրոք մտահոգված են Արցախի անվտանգության պաշտպանությամբ»,-հայտարարեց Արփիկ Խասապետյանը և արցախցիներին և արցախյան պատերազմի մասնակիցներին դիմելով կոչ արեց ցուցաբերել կամք և տոկոնություն ճիշտ գնահատել ռուս խաղաղապահների՝ տարածաշրջանում հարաբերական հանգիստը պահպանելու ջանքերը և ջուր չլցնել թշնամու ջրաղացին:
«Կանգնենք մեր հողին, դիմակայենք ստեղծված դժվարություններին: Հիշենք՝ արցախցին միշտ էլ ապրել է ոչ միայն հացի կարգախոսով: Չմոռանանք մեծն Նժդեհի մարգարեական խոսքերը. «Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե իր սպառազեն բռունցքի, այլ իր ներազեն ոգու գերազանցությամբ, անպարտելի է այն դրոշակը, որը պարզվում է ցեղի անունով, ցեղի համար: Ես հավատում եմ, որ Արցախի պետական դրոշը կրկին ծածանվելու է Հադրութի Խորն աղբյուրի դարավոր Տնջրի գագաթին»,-խոսքն ավարտեց Արփիկ Խասապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Էկոկատիվ կոչեցյալներ, գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք. Արմեն Ասրյան
- Միասնական լինելու արդյունքում հաղթելու ենք, միասին չենք զիջելու. Անդրանիկ Չաուշյան
- Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
- Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան
- Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց վնասելու գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան