Մենք պատանդ ենք մեր տանը, գերի ենք մեր հայրենիքում. մարտակերտցի Սոնա Ադամյան
«Ես ու դուք մի խրամատում ենք, սիրելի հայրենակիցներ, ու այդ խրամատը պատերազմից փոքրացած ու շրջափակված Արցախն է։ Մենք բոլորս զինվոր ենք միմյանց օգնելու, աջակցելու, պաշտպանելու, հուսադրելու համար»,- Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հանրահավաքին ասաց մարտակերտցի Սոնա Ադամյանը։
Նա դիմեց աշխարհի առաջադեմ մարդակությանն ու կազմակերպություններին. «Դուք չսանձելով Ադրբեջանի ծավալապաշտական նկարտումները, անտարբեր լինելով արցախահայության պահանջներին՝ ուղղակի աջակցում եք Արցախի հայաթափման և հայասպանման ծրագրերին։ Գուցե ձեր մեծ շահերի կետերում մենք տեսանելի չենք, բայց կանք ու ապրում ենք որպես հզոր ուժ, որպես Արցախ։ Անտարբեր եք դուք, լուռ եք, չեք տեսնում, չեք արձագանքում։ Մենք, փաստորեն, պատանդ ենք մեր տանը, գերի ենք մեր հայրենիքում։ Աշխարհ, իսկ դու լուռ ես, իսկ դու կույր ես։ Կոչ եմ անում՝ նայիր ու տես բազմահազար արցախցիների պահանջը։ Սանձիր թշնամուն»։
Նա պատմեց, որ 2020 թվականին պատերազմի ժամանակ որդին ընկերների հետ 70 օր շրջափակման մեջ է եղել։
«70 օրը գուցե մեզ համար 700 էր, իրենց համար, համոզված եմ, ավելի՝ առանց հաց, ջուր, առանց կապի ու ձմեռվա սառնամանիք։ Գիտեմ իմ ապրելու բանաձևը, որ ստացել եմ որդուցս՝ մենք հերոսություն չենք արել, մենք պայքարել ենք, որ փրկվենք, մենք պայքարել ենք, որ ապրենք ի հեճուկս բոլոր դժվարությունների։
Այսօր սա իմ բանաձևն է, այսօր սա մեր բոլորի բանաձևն է։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների, բոլոր արգելքների՝ մենք պետք է ապրենք, արարենք ու ապրելու ենք, լինելու ենք, հայ ենք մնալու, Արցախը հայկական է լինելու եթե ուզում ենք, եթե հավատում ենք»,- ասաց Սոնա Ադամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դրոշը կրկին ծածանվելու է Հադրութի Խորն աղբյուրի դարավոր Տնջրի գագաթին.Հադրութցի մանկավարժ
- Էկոկատիվ կոչեցյալներ, գնացեք ձեր կեղտոտ նավթահանքերի էկոլոգիայով զբաղվեք. Արմեն Ասրյան
- Եթե կարողանանք հաղթել ներքին թշնամիներին, ապա որևէ արտաքին թշնամի չի հանդգնի գործ ունենալ մեզ հետ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
- Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
- Արցախի ժողովուրդը բոլոր շրջաններից բազմահազարանոց խմբերով շարժվում է դեպի Ստեփանակերտ. ԱԺ նախագահ
- Բոլորին կոչ եմ անում գալ Վերածննդի հրապարակ, միասին որոշում կայացնենք ու գնանք առաջ. Ռուբեն Վարդանյան
- Վաղն Արցախի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան