ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն ամրապնդում է տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը.Պուտին
ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը բխում է երկրների հիմնարար շահերից և անվտանգության բարելավումից: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եվ վերջում, ես կցանկանայի վերահաստատել իմ վստահությունը, որ ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին, օգնում է ավելի արդյունավետ լուծել Համագործակցության պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները և ամրապնդել տարածաշրջանային կայունությունը և անվտանգություն»,-ասել է Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկումը շարունակել ոչ պաշտոնական միջավայրում՝ նշելով, որ սովորաբար այդ հատվածը շատ արդյունավետ է լինում։
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. ԱՊՀ անդամների միջև ծագում են տարաձայնություններ, բայց դրանք լուծելու պատրաստակամություն կա
- Փաշինյանը մոռացավ արարողակարգային լուսանկարահանման մասին
- Փաշինյանը Ռուսաստան է մեկնել կնոջ ու դստեր հետ
- Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը