Զելենսկին Սոֆիայում դեսպան է նշանակել դիվանագիտական փորձ չունեցող սեքսոպաթոլոգին
Վլադիմիր Զելենսկին Բուլղարիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել դիվանագիտական փորձ չունեցող սեքսապաթոլոգի: «Ուկրաինսկա պրավդան» պարբերականի տարածած լուրին անդրադարձել է «ՌԱԻ նովոստի»-ն:
«Բուլղարիայում Ուկրաինայի դեսպան է նշանակվել դիվանագիտական փորձ չունեցող սեքսապաթոլոգը»,-ասվում է պարբերականի կայքում։
Զելենսկու կայքում Օլեսյա Իլաշչուկին Բուլղարիայում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է հրապարակվել, մինչդեռ հրամանագրի տեքստում մասնագետի նախկին աշխատանքի վայրը նշված չէ։
Ըստ մի շարք ուկրաինական լրատվամիջոցների՝ Իլաշչուկն ավարտել է Չեռնովցիի համալսարանը և Ուկրաինայի Գեշտալտ ինստիտուտը և սոցիալական ցանցերում նշել, որ կլինիկական հոգեբան է, գեշտալտ թերապևտ և սեքսապաթոլոգ-խորհրդատու։ Իլաշչուկի էջը ակտիվ չէ։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը հաստատել է՝ Զելենսկին չորեքշաբթի կայցելի Վաշինգտոն
- Զելենսկին նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի հնարավոր ժամկետը
- «Փաստ». Հայաստանի պատվիրակության քպական անդամները հոտնկայս ծափահարել են Զելենսկու կոպիտ որակումները Պուտինի հասցեին
- Ռուսաստանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ ռազմական գործողությունների դադար. Զելենսկի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա