Հարավային Կորեան յոթ ժամում մոտ 100 կրակոց է արձակել հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ
Հարավային Կորեայի զինվորականները յոթ ժամում մոտ հարյուր կրակոց են արձակել ԿԺԴՀ-ից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ուղղությամբ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է Yonhap-ը։
«Հարավային Կորեայի զինուժը մոտ 100 կրակոց է արձակել հակառակորդի ուղղությամբ»,-ասվում է զեկույցում։
Ինչպես նշված է նյութում, թիրախները դեռևս չի հաջողվել խոցել։
Գործակալության տվյալներով՝ հարավկորեացի զինվորականները կրակելուց առաջ նախազգուշական հեռարձակում են միացրել ԿԺԴՀ անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ, քանի որ ենթադրում էին, որ այնտեղ կարող են լինել անօդաչու սարքերի օպերատորներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա