ՍԱՏՄ ղեկավար. Գիտենք, թե ձկնաբուծարաններում ինչից են անկումները
Այս տարվա երկրորդ կիսամյակում ՍԱՏՄՆ-ն մոտ 85 ստուգում ու մշտադիտարկում է իրականացրել ձկնաբուծարաններում, կատարել նմուշառումներ ու լաբորատոր հետազոտություններ։
«Մի քանի տարի է՝ մենք ստուգումներ ենք իրականացնում ձկան մսում մնացորդային նյութերի վերաբերյալ, տվյալներն ուղարկում ենք Եվրամիություն, որ կարողանանք ԵՄ շուկա հետագայում ձկնամթերք արտահանել»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Այս տարվա արդյունքները ոգևորել են ոլորտի պատասխանատուին, նույնիսկ ակնկալում է, որ ԵՄ-ից դրական ազդակներ կստանան։ Այդ ուղղությամբ աշխատում են։
Ինչ վերաբերում է երեկ տարածված այն լուրերին, որ փողոցում վաճառվում է սատկած ձուկ, ոչ մի դեպքում պետք չէ գնել, Ավետիսյանը նախ ողջունեց մոտեցումը, ընդգծեց, որ փողոցից սնունդ, առավել ևս ձկան միս գնել չի կարելի։ Նա նաև հաստատեց՝ ձկնաբուծարաններում մեծ քանակությամբ ձկներ են անկել և դեռ անկում են՝ ավելի քիչ ու ոչ մտահոգիչ քանակությամբ։
«Մենք գիտենք, թե ինչից են անկումները։ Խուճապի կարիք չկա։ Այն հիվանդությունը, որ հայտնաբերել ենք, մարդկանց համար բացարձակ անվնաս է։ Բայց դա չի նշանակում, որ փողոցից կարելի է գնել կենդանական ծագման մթերք»,-նշեց նա։
Ավետիսյանի խոսքով, այս ոլորտում հաջորդ խնդիրը հայկական ձկնամթերքի անվան տակ Ռուսաստանում այլ երկրի արտադրանքի վաճառքի դեպքերն են։ Տեսչական մարմնի աշխատակիցներն զգոն լինելու, նման դեպքերը կանխելու հանձնարարական ունեն։
«Հայկական ներկայացվող ձկնամթերքը խարող է ունենալ խնդիրներ որակի, պահպանման պայմանների հետ կապված, դա էլ իր հերթին բերելու է հայ արտադրողի համար խնդիրների, կհարվածի նրա հեղինակությանը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեորգի Ավետիսյան. Փողոցից միս գնող մարդը չի հարգում ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքի անդամներին
- Սատկած ձկներ՝ Հրազդան գետում
- Բնակչության միայն 13 %-ն է տանը ձուկ օգտագործում. Դավիթ Պիպոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան