Սերբիայում ավելի քան 50 մարդ է թունավորվել ամոնիակ տեղափոխող գնացքի ռելսերից դուրս գալու պատճառով
Դեկտեմբերի 25-ին Սերբիայի հարավ-արևելքում ամոնիակ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից.վթարը հանգեցրել է ավելի քան 50 մարդու թունավորման, գրում է «Գազետա.ռու»-ն։
Պիրոտ քաղաքի քաղաքապետ Վլադան Վասիչի խոսքով՝ ամոնիակի արտահոսքի հետևանքով գրանցվել է թունավորման 51 դեպք։ Թունավորվածներից 7-ը տեղափոխվել է Նիս քաղաքի հիվանդանոցներից մեկը։
Սերբիայի ոստիկանությունը հայտնել է, որ գնացքը ռելսերից դուրս է եկել երեկոյան, ինչի հետևանքով ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել և մեծ քանակությամբ գազ արտանետվել մթնոլորտ:
Իշխանությունները տեղի բնակիչներին խնդրել են դուրս չգալ իրենց տներից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա