Հայտնի անձն ունի պայմանավորվածություն հանձնել Արցախը, հետո Սյունիքը. քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Պարզ բացատրեմ նրանց, ովքեր դեռ չեն հասկացել թե որն է հայտնի անձի նպատակը։
Ռուսները սուրբ չեն, ոչ էլ մեր պրոբլեմներով են տառապում, իրենք իրենց խնդիրներն են լուծում, մեր հաշվին զիջումներ են անում թուրքերին, որ ժամանակ շահեն, մինչեւ Ուկրաինայում տեսնեն ինչ է լինելու, որ հարմար պահին ռեւանշ վերցնեն Թուրքիայից, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան կարմիր գծեր են հատել, մտել են ռուսների ու իրանցիների տունը, սպառնում են իրենց ամբողջականությանը։
Հետեւապես, ռուսները հասկանում են, որ եթե հեռանան Արցախից, հետո կորցնելու են Հարավային Կովկասը, հետո Կենտրոնական Ասիան, հետո տարոսը Հյուսիսային Կովկասին ու Վոլգայի ավազանին է լինելու։
Հիմա գամ հայտնի անձին, իսկ նա ինչ է ուզում։ Այդ անձն ունի պայմանավորվածություն հանձնել Արցախը, հետո Սյունիքը (արդեն անկախ իր ցանկությունից)։
Ինչի համար է դա անում, արդեն հետաքննության հարց է, բայց նպատակն արդեն ակնհայտ է ու չի էլ թաքցնում դա։
Սա է հիմա կատարվում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան