Առգրավվել է շուրջ 870 կգ սիգ
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքին ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցները համատեղ շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում Սևանա լճի տարածքում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դորս եկող ճանապարհների հենակետերում։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ այս պահի դրությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր՝ 2470 հատ, 870 կգ «սիգ» տեսակի ձուկ։
Համատեղ միջոցառումների ընթացքում լճից դուրս են բերվում լողամիջոցներ, որսագործիքներ, տարածքից հեռացվում են ժամանակավոր կացարանները։
Զուգահեռ իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ։
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: