Վահե Հովհաննիսյան. Առաջարկում եմ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.
«Ադրբեջանական մամուլի՝ երեկվա երկու հիմնական թեմաներն էին.
1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը»
2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։
Հայկական կողմում
Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։
Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և արդեն սովորական դարձած` ինստիտուցիոնալ ընդդիմության լռություն, բացակայություն։
Վստահ եմ` բոլորս անընդհատ քննարկում ենք նույն հարցը. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել մթնոլորտը երկրում։
Պետք է սկսել գործել, թեկուզ՝ փոքր քայլերով, բայց գործել։ Առաջարկում եմ.
1. Մեծ խումբ քաղաքական, հանրային դեմքերի՝ հայտարարել Հ1-ի եթերի բոյկոտման մասին։ Բոլորս էլ տեսնում ենք, որ այդ եթերը կոնկրետ շահ է սպասարկում, ակնհայտ հակապետական գիծ՝ իր մշտական հյուրերով (խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական և լրատվական բլոկին)։ Իսկ նրա եթերում մեկումեջ հայտնվում են միայն «ընտրյալ ընդդիմադիրները»` փչացվելու և այլ նպատակներով։ Պետք է հանդես գալ միասնական որոշմամբ, հայտարարել հանրայինի բոյկոտի մասին՝ «Հ1 չենք գնում, Հ1 չենք նայում»։ Սա ուղերձ կլինի հասարակությանը, որ իշխանության դիմաց «լռություն-բացակայություն» չէ, և սա նաև ուղիղ աջակցություն կլինի Արցախի մեր հայրենակիցներին. Արցախն ամեն րոպե մեր մտքում է, մեր կյանքերը նույնն են, և Արցախն անտեսողը մերժվում է։
Հաջորդ քայլով՝ ժամանակն է անհատական էմոցիոնալ և պրագմատիկ մտահոգությունը վերածել քաղաքական պրոցեսի։ Բոլոր մտածող և մտահոգ մարդիկ թիմակիցներ են, անկախ՝ բոլոր տարբերություններից։ Ուրեմն պետք է ստեղծել այդ թիմը։ Քանի դեռ իշխանության դիմաց գրագետ-հաշվարկված և հասարակության հետ բաց խոսող քաղաքական պրոցես չկա, աղետներն անխուսափելի են»։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Վտանգավոր անգործություն
- Վահե Հովհաննիսյան. Ումի՞ց պահանջել անվտանգ և ուժեղ Հայաստան
- Վահե Հովհաննիսյան. Օսկար կատվի խնամակալը չպետք է վճռի մեր բոլորի ճակատագիրը
- Վահե Հովհաննիսյան. Քաղաքական ճիշտ մենեջմենթի խնդիրն է՝ մտահոգությունը վերածել քաղաքական-հասարակական պրոցեսի
- Հայաստանը չունի այն դիրիժորը, որը կարթնացնի օրկեստրը. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին
- Վահե Հովհաննիսյան. Բոլոր նրանց, ովքեր ունեն մտածելու ունակություն
- Վահե Հովհաննիսյան. Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը
- Վահե Հովհաննիսյան. Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Երբ կփոխվի իշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը