Վրաստանի նախագահը չի մասնակցել համաժողովին արարողակարգի կոպիտ խախտման պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի մասնակցել արտերկրում երկրի դեսպանների մասնակցությամբ արտգործնախարարության կազմակերպած համաժողովին՝ արարողակարգի կոպիտ խախտման պատճառով։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ասվում է երկուշաբթի օրը նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
«Անընդունելի է, որ պետական կառույցների, հատկապես Վրաստանի ԱԳՆ-ի կազմակերպած դիվանագիտական համաժողովի դեպքում բոլորի կողմից ընդունված և ճանաչված պետական և դիվանագիտական արձանագրության կոպիտ խախտում տեղի ունենա: Ցավոք, նման խախտում տեղի ունեցավ Դեսպանների համաժողովի միջոցառման բացման ժամանակ և արտահայտվել է նրանով, որ միջոցառման կազմակերպիչը Վրաստանի նախագահին այն տեղը չի հատկացրել, որը կհամապատասխանի նրա կարգավիճակին»,-ասվում է հայտարարության մեջ։
Վարչակազմը նաև ընդգծել է, որ Վրաստանի նախագահը, ըստ Սահմանադրության, պետության ղեկավարն է, և «Սահմանադրությունը երկրում նախագահի ինստիտուտին տալիս է ամենաբարձր կարգավիճակը մյուս բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ»։
Երկուշաբթի օրը Վրաստանի ԱԳՆ-ում բացվել է ամենամյա երկօրյա «Դեսպանների համաժողով-2022»-ը։ Բացման արարողությանը ելույթ են ունեցել արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Համաժողովին մասնակցում են արտասահմանյան երկրներում Վրաստանի դեսպանները։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլի. Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման վրա
- Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի
- Վրաստանում ավելի քան 100 հազար ռուս է հաստատվել. Զուրաբիշվիլի
- Զուրաբիշվիլիին կոչ են անում քննարկել Գվարամիային ներում շնորհելու հարցը