Նոր Խարբերդ գյուղում 35-ամյա տղամարդը մտել էր հագուստի խանութ ու նռնակ պայթեցրել
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.25-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի խանութում նռնակով քաղաքացի կա։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի բաժնի, տարածքային քննչական մարմնի ղեկավար կազմը, բաժնի օպերատիվ խումբը և Մասիսի հրշեջ-փրկարարական ծառայությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի հագուստի խանութ նռնակով մտած մտած տղամարդը խանութի նախկին սեփականատերն է։ 35-ամյա նորխարբերդցին նռնակով սպառնացել էր խանութի սեփակատիրոջ 16-ամյա որդուն, որ եթե նա դուրս չգա, կպայթեցնի խանութը։ Պատանին դուրս էր եկել խանութից, ինչից հետո տղամարդը պայթեցրել էր նռնակը։ Վնասվել էին սրահի գույքը, պատուհանների ապակիները, իսկ գույքի մի մասը տղամարդը նետել էր փողոց։ Իրավապահների բանակցությունների արդյունքում 35-ամյա տղամարդը վնասազերծվել է։
Նա ձերբակալվել և ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Տղամարդու մոտ հայտաբերվել են «F-1» տեսակի մարտական նռնակ ու կռփազենք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան