Վրաստանցիները Google-ում ավելի հաճախ որոնվել են translation (թարգմանություն) բառը
Google Trends-ի տվյալների համաձայն, Վրաստանում վերջին 12 ամիսների ընթացքում Google-ում ավելի հաճախ որոնվել է translation (թարգմանություն) բառը: Այս մասին գրում է Ալիք մեդիան։
Ի դեպ, Google Trends-ը վերլուծում է հարթակում ամենաշատ որոնված հարցերը՝ ըստ տարբեր տարածաշրջանների և լեզուների:
Ըստ տվյալների՝ հաջորդ ամենաշատ որոնված բառը google-ն է, հետո՝ weather-ը, Facebook-ը, Crocobet-ը, Youtube-ը, Translate google-ը, Погода-ը, Adjarabet-ը, Crystalbet-ը:
Ավելացել են նաև հետևյալ բառերի որոնումները՝ adjaranet to, trendyol turkey, курс доллара к рублю, 7 დღის ამინდი, Trendyol:
Այս տարի ամենահաճախ փնտրվող թեմաներն էին.
1, Weather (եղանակ), Translation (թարգմանություն),
2 , .ge (Վրաստանի դոմենն է),
3, Google Translate (Գուգլ ընկերության թարգմանության ծրագիրը)
3, Facebook (սոցիալական ցանց)
4, Tbilisi (Թբիլիսի)
5, Google (Գուգլ)
6, Youtube (Յութուբ, վիդեոդարան)
7․ Georgia (Վրաստան)
8, Georgian (վրացական)
Ի դեպ, նորությունների առումով այս տարի վրացիներն ամենաշատը որոնել են պատերազմի, Ուկրաինայի և ուկրաինացիների, Եվրամիության, Միացյալ Թագավորության, Վլադիմիր Զելենսկիի, Twitter-ի, բիթքոինի և դերասանների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին