Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք
Երևանի Հանրապետության հրապարակից այսօր առավոտյան ավտոթերով դեպքի Լաչինի միջանցք մեկնող քաղաքացիներին արդեն այնտեղ են։
«Տարբեր նախագծեր ենք իրականացրել և իրականացնում Արցախում։ Գիտակցում էինք, որ ճանապարհը փակ է, բայց փորձելու ենք անցակետերի ներկայացոuցիչներին ներկայացնել մեր պահանջը, մոտեցումները, խնդրանքը որպեսզի կարողանանք անցնել ու հասնել Ստեփանակերտ»,- Factor.am-ի ուղիղ եթերում ասաց նախաձեռնության անդամ Սամվել Մովսիսյանը։
Նա նշեց, որ իրենք այս քայլով աջակցում են Արցախին, տարբեր անցակետերի ներկայացուցիների հետ բանակցելով՝ պետք է շարժվենք առաջ։
«Եթե գնում ենք, մտածում ենք հաջողության մասին։ Այս դժվարությունը մեզ միավորում է, տալիս է մեզ այն տեսլականը, որ պետք է ավելի ուժեղ լինենք։ Նաև այս դժարությունն ուղղակի ժամանակավոր է։ Միասին լինելով՝ ցանկացած դժվարություն կհաղթահարենք»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ ավելացնելով, որ այս նախաձեռնությունը որևէ քաղաքական ուղղություն չի կրում։
Ս. Մովսիսյանի խոսքով, Արցախի նկատմամբ սերը պետք է ոչ միայն խոսքով արտահայտել, այլ գործնականորեն ցույց տան։
«Մենք ոչ մի կռիվ, ոչ մի բախումներ չենք ունենալու ոստիկանների, ռուս խաղաղապահների հետ։ Ցույց տանք, որ հայերը կազմակերպված են, նույնիսկ այս դժվար իրավիճակում կարողանում ենք կառավարել մեր հույզերը։
Միասին բանակցելու ենք հայ ոստիկանների հետ՝ ներկայացնելու, թե ինչ նախաձեռնություն է, ինչու համար ենք գնում Արցախ։ Դրանից հետո շարունակելու ենք ռուս գործընկերներին ներկայացնել մեր խնդրանքը, պահանջը։
Մեր այցի կարևոր նպատակն է՝ մեր այցելությամբ քաջալերել Արցախում ապրող երեխաներին, մեր եղբայրներին ու քույրերին, վաղը կամ մյուս օրը հետ ենք վերադառնում»,- ասաց նա։
Արդեն առաջին անցակետում ոստիկանն ասաց. «Ձեր մտահոգությունը մեր նույն մտահոգությունն է, հասկանում ենք ձեր մտահոգությունը»։ Այնուհետև ասաց, որ նախաձեռնության անդամների պահանջը կզեկուցի վերադասին։
«Գնում ենք բոլորով, մի փոքր հեռավարության վրա կանգնում ենք, մի քանի հոգի մոտենում են խաղաղապահներին ու բանակցում ենք»,- նախաձեռնության անդամների որոշումը ոստիկանին փոխանցեց Ս.Մովսիսյանը։
Լրագրողի հաղորդմամբ, ոստիկանը հայտնել է ակցիայի մասնակիցներին, որ քիչ անց Ստեփանակերտից այստեղ կգա ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարի տեղակալը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան