Գիտնականները հայտնաբերել են Չինաստանում COVID-ի բռնկման պատճառ դարձած շտամները
Չինաստանում կորոնավիրուսի նոր ալիքը պայմանավորված է ոչ թե նոր մուտացիաներով, այլ արդեն հայտնի շտամներով, որոնք նախկինում տարածվել են աշխարհի տարբեր երկրներում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով GISAID-ին։
rbc.ru-ն գրում է, որ Չինաստանի իշխանությունները տվյալների բազա են փոխանցել 25 գենետիկ նմուշներ, որոնք հավաքվել են նոյեմբերին Պեկինում և այլ երկու շրջաններում: Դրանք ուսումնասիրելուց հետո գիտնականները նկատել են չնչին փոփոխություններ, որոնք տեղի են ունենում բնական ճանապարհով, երբ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու:
«Այս պահին որևէ ապացույց չկա, որ կա որևէ նոր նշանակալի տարբերակ», - ասել է GISAID-ի գլխավոր տնօրեն Պիտեր Բոգները:
Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) կողմից տրամադրված նմուշները շատ նման են GISAID տվյալների բազայում արդեն առկա որոշներին (այժմ այն պարունակում է տեղեկատվություն 14,4 միլիոն SARS-CoV-2 գենոմային հաջորդականությունների մասին):
Մասնավորապես, ըստ գործակալությունը, խոսքը «omicron» BF.7 և BA.5.2 ենթատեսակների մասին է, որոնք գրանցվել են, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում բռնկվել է COVID-19-ի նոր ալիք
- Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
- Չինաստանում գրանցվել է ապրիլից ի վեր COVID-ի դեպքերի ամենաբարձր թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան