Հայ շախմատիսները մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում երեկ տեղի ունեցել արագ և կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Մրցաշարին հայտավորված են 50 երկրների 290 ներկայացուցիչներ:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այսօր մեկնարկելիք տղամարդկանց պայքարին մասնակցում են նաև հայաստանցիներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Կանանց մրցաշարում մեր երկրից հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Առաջնության մրցանակային հիմնադրամը մեկ միլիոն ԱՄՆ դոլար է: Պարգևատրության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան