Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռեանիմոբիլով «Մուրացան» ԲԿ է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխան
- Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան
- Արցախում ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է
- Հիվանդին Հայաստան տեղափոխելիս Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են խաղաղապահների և ԿԽՄԿ մեքենաները