ՊԵԿ-ը տուգանել է Արցախի համար պայքարի դուրս եկած դերասաններին
ՊԵԿ-ը տուգանել է դերասաններ Տարոն Իսպիրյանին և Թամարա Պետրոսյանին։ Հետաքրքիր զուգադիպությամբ, նրանք օրեր առաջ դուրս էին եկել փողոց՝ ահազանգելով պաշարված Արցախի ու այնտեղ գտնվող մարդկանց ծանր վիճակի մասին։
ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ»։
ՊԵԿ-ից նաև նշում են, որ տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով, հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ։
Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։
Հարակից հրապարակումներ`
- Դերասանները կոչով դիմում են դիվանագիտական ներկայացուցչություններին՝ տարբեր լեզուներով
- Բացել Արցախի «կյանքի ճանապարհը»․Դերասանները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան