Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման պահանջով Ստեփանակերտում կարատեիստի մասնակցությամբ ֆլեշմոբ է տեղի ունեցել
Նախօրեին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավելի քան 700 արցախցի կարատեիստի մասնակցությամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անհապաղ բացման պահանջով։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն ասել է, որ ֆլեշմոբին մասնակցել են Արցախում գործող կարատեի բոլոր ձևերի մարզիկները։
«Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր մեջ կա ուժ, հզորություն ու պայքար։ Արցախը չի հանձնվել և շարունակելու է պայքարը»,-նշել է Ա. Առուշանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում կայացած հանրահավաքին, ըստ տարբեր գնահատականների, մասնակցել է 60-70 հազար մարդ. Բեգլարյան
- Արցախցին ամուր ու անսասան կանգնած է իր հողի. Արայիկ Հարությունյան
- Կոչ Ստեփանակերտից. Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել սակարկման առարկա
- Ստեփականակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաքը
- Վաղն Արցախի Վերածննդի հրապարակում կկայանա համաժողովրդական հանրահավաք
- Արցախում ակտիվիստները պահանջել են խաղաղապահներից բացել ճանապարհը, հակառակ դեպքում հանրահավաք կանեն և կքայլեն դեպի Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան