Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 7-ամյա երեխա է մահացել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում դեկտեմբերի 25-ին ժամը 23։55-ին մահացել է 2015 թվականին ծնված տղա երեխա։ Լուրը Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Դեկտեմբերի 26-ին ժամը 00։40-ին հիվանդանոցից ահազանգ է եղել, որ դեկտեմբերի 24-ից իրենց մոտ բուժման մեջ գտնվող 2015 թվականին ծնված տղա երեխան դեկտեմբերի 25-ին ժամը 23։55-ին մահացել է, իսկ երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք։
Մեկնել է օպերատիվ քննչական խումբ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից։