ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները չեն փոխանակվի ամանորյա նվերներով
ԱՊՀ գագաթնաժողովի մասնակիցները, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում Ամանորից մի քանի օր առաջ, չեն նախատեսում նվերներ փոխանակել։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սանկտ Պետերբուրգ են ժամանել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ղեկավարները։
«Ոչ: Սովորաբար՝ ոչ։ Պետությունների ղեկավարները խոսում են լուրջ բաների մասին»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան