Մտավորականությունը մասնակցում է Ազնավուրի հրապարակում տեղի ունեցող հավաքին ՝ ի աջակցություն Արցախի
Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունենում հավաք ՝ ի աջակցություն Արցախի։
«Արցախը համախմբող հատկություն ունի, հետևաբար այսօր Ձեզ այստեղ տեսնելով չեմ զարմանում»,- հայտարարեց երիտասարդ մասնակիցը ՝ նշելով, որ այսօր հավաքին մասնակիցները հիմնականում մտավորականությունն է։
«Մենք ուժեղ ենք այն ժամանակ, երբ մեր վիճակը շատ վատ է»,- հավաքի ընթացքում ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ խոսելով Արցախի մշակույթից։
«Մշակույթը միայն Դադիվանքը, Գանձասարը , տիգրանակերտը րէ։ Մշակույթն այն է ինչ ապրում է մեր մեջ, այն ինչ սովորեցնում է ապրել , ինչև սկզբունքներ է մշակում։ Այսօր մենք տեսնում ենք, որ այդ ամենը կարծեք քանդվում է, քայքայվում»,- նշեց Պետրոսյանը։
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը նշեց, որ երկու-երեք օր առաջ եղել է Իտալիայում, ներկայացրել է Տիգրանակերտը։
«Ինձ ամենամոտիկ լսողը՝ Բորսայից թուրք հնագետ էր։ Ես չգիտեմ ինչի եմ այդ ամենն անում, բայց մտածում եմ, բա որ ոչինչ չանենք․․»,- ասաց նա և հավելեոց․
«Գուցե Աստված է այս ամենը ստեղծել, որ մենք փորձենք մի քիչ ուժեղ լինել։ Այսօր եկել է մեր ամենաուժեղ լինելու պահը։ Եկե՛ք ուժեղ լինենք և կատարենք այն, ինչ մեր ձեռքից գալիս է»։
«Արցախաի մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել էինք ոչ թե ողբայինա այս վիճակը, այլ բռունցքվենք և մտածենք վաղվա օրվա մասին։ Եթե հետահայաց նայում ենք մեր անցած ուղուն, լավ հասկանում ենք, որ հայ ժողովուրդը նման պահեր շատ է ունեցել,- այս մասին իր ելույթում նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ՝ ընդգծելով․ « Մի փոքր տկարացած, բայց ունենք երկու պետականություն»։
Մանրամասն՝ տեսանյութում։