Քրեական վարույթ՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության դեպքով
2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Բացի այդ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ստացված մեկ այլ հաղորդման կապակցությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նույն համալսարանի ռեկտորի ընտրությունների համար հիմք հանդիսացած հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքի առթիվ:
Նշված քրեական վարույթներով, դատախազական հսկողությամբ, կատարվում է նախաքննություն»,- նշում են դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
- Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհուրդ. Այս արհեստական ձգձգումը պատահական չէ
- Բրյուսովի անվան համալսարանից արձագանքում են Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին
- Բրյուսովի անվան պետական համալսարան ընդունվողների թիվը հինգ տարվա կտրվածքով շուրջ երեք անգամ աճել է