Էրդողանի կուսակցությունը 2019-ի արդյունքներից ավելի քիչ ձայներ է հավաքել
Թուրքական «BUPAR» վիճակագրական-հետազոտական կենտրոնը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հերթական սոցհարցման արդյունքները, որոնք անցկացվել են Իզմիրում և Մուղլայում այս տարվա դեկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Հարցմանն Իզմիրում մասնակցել է 3500, իսկ Մուղլայում՝ 1500 քաղաքացի։ Ըստ դրա՝ իշխող կուսակցությունն ավելի քիչ ձայներ է հավաքել, քան 2019-ին։ Սոցհարցման արդյունքները, ըստ տոկոսային հարաբերակցության, այսպիսին է․
Իզմիրի առաջին շրջան
(Չեշմե, Քարաբուրուն, Սելչուք, Թորբալը, Ուրլա, Բուջա, Քոնաք, Մենդերես, Բալչովա, Գազիէմիր, Նարլըդերե, Գյուզելբահչե, Քարաբաղլար)
«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)- 22%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)- 45%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)- 11%
«Լավ» կուսակցություն- 13%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 3․5%
Իզմիրի երկրորդ շրջան
(Ալիաղա, Բայընդըր, Բերգամա, Բորնովա, Դիքիլի, Ֆոչա,Քարշըյաքա, Քեմալփաշա, Քընըք, Քիրազ, Մենեմեն, Օդեմիշ, Թիրե, Բեյդաղ, Չիղլի, Բայրաքլը)
«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) - 21․5%
Իսկ 2019-ին ԱԶԿ-ն Իզմիրից հավաքել էր 38․7% ձայն։
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP) - 45%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - 9․5%
«Լավ» կուսակցություն - 14%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) - 4%
Մուղլա
«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP)- 24%
Իսկ 2019-ին ԱԶԿ-ն Մուղլայից հավաքել էր 28․4% ձայն։
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (ԺՀԿ-CHP)- 42%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP)- 6․5%
«Լավ» կուսակցություն- 21%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 4%