Լավրով. Արևմուտքը շուտով կկորցնի համաշխարհային տնտեսությունը ղեկավարելու ունակությունը
Արևմտյան երկրները շուտով կկորցնեն համաշխարհային տնտեսությունը ղեկավարելու իրենց կարողությունը, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, գրում է aif.ru-ն։
«Հավատացնում եմ ձեզ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք Արևմուտքի կարողությունների նվազմանը, համաշխարհային տնտեսությունը իր ուզած ճանապարհով ղեկավարելու ունակության շատ լուրջ նվազում։ Ուզի, թե չուզի՝ ստիպված է լինելու բանակցել»,- կարծում է նախարարը։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան գիտի, թե ում հետ կարող է զարգացնել համագործակցությունը տնտեսության, սոցիալական, մշակութային և սպորտային ոլորտներում։
«Մենք, ինչպես մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ չենք պատրաստվում վազել Արևմուտքի հետևից, նրանք խզել են գրեթե բոլոր հարաբերությունները»,- շեշտել է արտգործնախարարը։
Լավրովը նաև ասել է, որ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին արևմտյան «տերերի» հետ ցանկանում են թելադրել իրենց կամքը, այլ ոչ թե փոխզիջումների գնալ։