Հարավկորեական լրատվամիջոցները հայտնում են, որ հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը հատում են սահմանը
Անհայտ թռփող օբյեկտները, որոնք, ենթադրաբար, հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքեր են, հատել են միջկորեական սահմանը: հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականներին:
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ անօդաչու սարքերը ներթափանցել են Հարավային Կորեայի տարածք մինչև Սեուլի արվարձաններ։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ զինված ուժերը ժամը 10:25-ին բազմաթիվ թռչող օբյեկտներ են գրանցել Գյոնգի նահանգի սահմանամերձ շրջաններում:
Նրանք հատել են երկու Կորեաները բաժանող ռազմական սահմանազատման գիծը։ Օբյեկտները հայտնաբերվել են Գիմպո, Գանգհվա կղզում և Պաջուում:
Ինչհոն և Գիմպո օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայից գեղեցկուհին՝ «Միսս Երկիր-2022» մրցույթի հաղթող
- «Միսս Երկիր» մրցույթում առաջին անգամ հաղթել է Կորեայի ներկայացուցիչը
- Հյուսիսային Կորեան ամրագրել է միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից
- Կորեացի գիտնականները մեքենաների և կենցաղային սարքավորումների համար ինքնավերականգնվող ծածկույթ են ստեղծել
- Հարավային Կորեայում COVID-19-ով հիվանդների թվի օրական աճը գերազանցել է 40 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա