Ղազինյան. Հիմա արդեն, մեծ հաշվով, կարևոր չէ, թե ում շահերն է պաշտպանում Ռուբեն Վարդանյանը
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Հիմա արդեն, մեծ հաշվով, կարևոր չէ, թե ում շահերն է պաշտպանում Ռուբեն Վարդանյանը` Ռուսաստանի, թե՞ արևմուտքի, Չինաստանի թե՞ Իրանի:
Հանուն Արցախի անկախության և անվտանգության պետք է աշխատել բոլորի` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Իրանի և այլ մայրաքաղաքների ու կենտրոնակայանների հետ:
Եթե նա հետևողական լինի այն ամենին, ինչ ասեց երեկ Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ, լինի անկեղծ ու ազնիվ Արցախի բնակչության և աշխարհահայության հետ, նվիրվի և ծառայի Հայկական շահին, ապա նրան պետք է աջակցել և զորավիգ լինել:
Արցախը համազգային արժեք է և այդ հարցում մենք չպետք է ունենանք որևէ հակասություն կամ տարաձայնություն.
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արցախը եկել է, կա և կլինի հայկական»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյան. Արդեն խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում
- Ես այստեղից չեմ գնալու և չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին. Ռուբեն Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան