Պաղեստինի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Պաղեստինի ԱԳՆ-ն կոչ է արել համաշխարհային հանրությանը շտապ քայլեր ձեռնարկել Հորդանան գետի արևմտյան ափի իսրայելական օկուպացիայի դեմ և պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրել հրեական պետության վրա։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելական օկուպացիայի, խախտումների և հանցագործությունների վերաբերյալ միջազգային դիրքորոշումը պետք է կապված լինի մի շարք զսպող պատժամիջոցների հետ»,-ասվում է կիրակի օրը գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ «Լիկուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն, որը ավարտում է նախարարների կաբինետի ձևավորումը նոյեմբերի 1-ին Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, «անձնապես և իր կոալիցիոն գործընկերների հետ կրում է անմիջական պատասխանատվությունը համաձայնագրերի իրագործման արդյունքների համար՝ ի վնաս Պաղեստինի ժողովրդի արդար և օրինական իրավունքների, փորձելով ավարտին հասցնել պաղեստինյան հարցի վերացմանն ուղղված իրենց նախագծերը»:
Գերատեսչության տվյալներով՝ «Լիկուդ»-ի առաջնորդի կողմից իր դաշնակիցներին տված խոստումները «իրենցից ներկայացնում են բոլոր կարմիր գծերի ուղղակի խախտում», «հակասում են միջազգային իրավունքին», ինչպես նաև «բոլոր ստորագրված համաձայնագրերին»։
«Անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել և ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ պաշտպանելու «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքը»,- նշել են գերատեսչությունում։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
- Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ
- Մենք միշտ կկանգնենք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի կողքին․ Չավուշօղլու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին