Պիզայի թեք աշտարակի թեքությունը 2001 թվականից նվազել է չորս սանտիմետրով
Պիզայի թեք աշտարակի տարեկան ստուգման արդյունքները ցույց են տվել, որ թեքությունը 2001 թվականից ի վեր նվազել է ևս 4 սմ-ով, թեև այն շարունակում է տատանվել մեկ տարվա ընթացքում 0,5 սմ-ի սահմաններում։
artgude.com-ի հաղորդմանբ, աշտարակի փրկելու աշխատանքները, որի թեքությունը մոտ հինգ մետր է, սկսվել են 1990 թվականից։ Այս ընթացքում տարբեր մեթոդներ են կիրառվել։
Բացի այդ, հիմքը կայունացնելու համար դրենաժներ են փորվել՝ ստորերկրյա ջրերը դուրս մղելու համար: Այդ ժամանակից ի վեր շենքի ընդհանուր թեքությունը կրճատվել է 38 սմ-ով:
Աշտարակը վերաբացվել է հանրության համար 2001 թվականի դեկտեմբերին: 2005 թվականի գնահատականը ցույց է տվել, որ կառույցը վտանգ չի ներկայացնի հաջորդ երեք հարյուր տարիների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են