Վրաստանում Սահակաշվիլուն ներում շնորհելու պահանջով ցույց է տեղի ունեցել
Երկուշաբթի օրը տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ցույց են անցկացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու տան մոտ՝ պահանջելով ներում շնորհել երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլուն: TV Pirveli-Ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Մենք հավաքվել էինք նախագահի տան դիմաց, որպեսզի հիշեցնենք նրան, որ նա կարող է մեկ ստորագրությամբ վերջ տալ երկրում բևեռացմանը և ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին՝ դրանով իսկ փրկելով նրա կյանքը: Բայց Զուրաբիշվիլին թաքնվեց մեզանից, մենք կշարունակենք բողոքի ակցիաները»,- հեռուստաընկերության եթերում ասել է մասնակիցներից մեկը։
Ի պաշտպանություն Սաակաշվիլու կազմակերպված ակցիայի կարգախոսն է. «Մի սպանեք նախագահին»։ Բողոքի ակցիաներ պարբերաբար տեղի են ունենում ինչպես Զուրաբիշվիլիի տան, այնպես էլ նրա նստավայրի դիմաց։ Հաջորդ ակցիան նախատեսված է երկուշաբթի երեկոյան։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Աննա Ցիտլիձեն արդեն մի քանի օր է, ինչ հացադուլ է հայտարարել Վրաստանի խորհրդարանում: Նրա հետ հացադուլ անող մյուս ընդդիմադիրները տեղափոխվել են հիվանդանոց։
Նրանք դատարանից պահանջում են բավարարել փաստաբանների պատժի կրումը հետաձգելու նպատակով դիմումը և Սաակաշվիլիին թույլ տալ բուժումը շարունակել արտասահմանյան կլինիկայում։
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 29-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական թեստավորումից՝ առանց արևմտյան բժիշկների մասնակցության
- Միխեիլ Սաակաշվիլու օրգանիզմում թունավորման աստիճանի վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. Վրաստանի ԱՆ
- Սաակաշվիլին մտադիր է մասնակցել ուրբաթ օրը կայանալիք դատավարությանը՝ չնայած առողջական ծանր վիճակին
- Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին